Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ-ում պատասխանելով ՀԺ-ի հարցին՝ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու մեխանիզմների ի՞նչ առաջարկներ են ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ասաց.
«Դրա համար որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն: Վարչապետն արդեն հանձնարարականներ տվել է համապատասխան մարմիններին, շատ արագ կտեսնեք արձագանքը: Կլինեն օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում այդ տույժ-տուգանքները կվերանան»,- ասաց նա եւ ընդգծեց, որ մասնավոր բանկերին «նեղություն» չեն կրի:
ԿԲ նախագահը նշեց, որ տոկոսադրույքների իջեցում չի լինելու, քանի որ այդ մասին խոսք չի գնացել. «Վարչապետը խոսել է բյուջետային տարբեր մեխանիզմներով գյուղատնտեսական վարկավորման աջակցելու մասին եւ ասել, որ ստեղծենք նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքենք, եւ դրա հաշվին գյուղացիների բեռը թեթեւացնենք»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


