jkjhkjhkj

22-05-2018 14:03 9140

IMG 1311

 

Սևծովյան առևտրի և զարգացման բանկն ու Ամերիաբանկը կնքեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, 5 տարի ժամկետով:

Պայմանագրի նպատակն է Հայաստանում զարգացնել փոքր և միջին բիզնեսը, որը երկրի տնտեսության առանցքն է կազմում:

Ամերիաբանկից հայտնում են, որ ՓՄՁ հատվածին ուղղված աջակցությունը երկու բանկերի համար էլ միասնական նպատակ և առաջնահերթ խնդիր է հանդիսանում: Տրամադրվող վարկային միջոցները Ամերիաբանկին թույլ կտան Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկել պահանջվող երկարաժամկետ ֆինանսավորումը, որը կենսականորեն անհրաժեշտ է վերջիններիս աճն ու մրցունակությունն ապահովելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:

«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է շարունակել արժեքավոր համագործությունը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ: Կնքվող պայմանագիրն Ամերիաբանկին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը ՓՄՁ վարկավորման շուկայում և ավելի մեծ ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում», - նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Սա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Ամերիաբանկին ՓՄՁ ֆինանսավորման նպատակով տրամադրվող թվով երկրորդ վարկային գործիքն է: Մենք ուրախ ենք շարունակել համագործակցությունը շուկայի առաջատարի հետ և իրականացնել Հայաստանի համար մշակված մեր ռազմավարական ծրագրերը՝ հնարավորություն տալով բանկին զարգացնել երկրի տնտեսությունը և հատկապես ՓՄՁ ոլորտը», - ասել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի բանկային գործառնությունների գծով փոխնախագահ Իգոր Լեշուկովը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր