Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կան տնտեսության աճի միտումներ և դրական տնտեսական ակնկալիքներ: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Խոսելով տնտեսության վիճակի մասին` վարչապետը նշել է, որ այդ մասին են վկայում պետական մարմինների վերլուծությունները, և այդ ակնկալիքները պետք է դառնան իրականություն: «Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն խնդիրը օրինականության ապահովումն է, անկախ դատական համակարգը և մրցակցային դաշտը: Քաղաքական առումով դա կա: Մնում է ամրապնդել դրա գոյությունն ու ժողովրդի վստահությունը, մնացածը կկարգավորվի», - նշել է վարչապետը, ընդգծելով, որ տնտեսությունը կզարգանա, եթե կառավարությունը լուծի իր առջև ծառացած խնդիրները:
«Այդ խնդիրները լուծելիս մենք չենք պատրաստվում կատարել չկշռադատված քայլեր: Ինչպես և քաղբանտարկյալների հարցի լուծման պարագայում` չենք գնա չմտածված քայլերի», - հավաստիացրել է վարչապետը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


