jkjhkjhkj

31-05-2018 18:26 3901

IMG 1445

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում` ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը և դարձնելով վարկային պրոդուկտները հաճախորդների համար առավել մատչելի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

2018 թ. սկզբից Բանկը շարունակում էր ամրապնդել իր դիրքը ֆիզիկական անձանց վարկավորման ոլորտում, այդպիսով մեծացնելով վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ 11%-ով, իսկ 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշի աճը կազմել է 27%: Այսօրվա դրությամբ Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը գերազանցել է 100 մլրդ ՀՀ դրամը: Ավելի քիչ, քան մեկուկես տարում, Բանկն ավելացրել է պորտֆելը 22 մլրդ ՀՀ դրամով, ինչը հանդիսանում է Բանկի վարկային քաղաքականության բարձր արդյունավետության ցուցանիշ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մշակված բնակչության վարկավորման համակարգը պայմանավորված է բնակչության նպատակներով և կարիքներով ու առաջին հերթին ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու պահանջների իրականացման համար պայմանների և հնարավորությունների ստեղծմանը այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնակարանի ձեռքբերումը, շինարարությունը և վերանորոգումը, ուսումը, սպառողական նպատակներով ապրանքների ձեռքբերումը և այլն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր