jkjhkjhkj

05-06-2018 10:17 18442

Gazprom finagent

 

«Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը համաձայնել է 26,381 մլրդ ՀՀ դրամով ձեռք բերել «Գազպրոմի Արմենիա» ընկերության 5.248 մլն լրացուցիչ սովորական բաժնետոմսերը:

Ինչպես հայտնում է Գազպրոմի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «ԱրմՌոսգազպրոմ» (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») ընկերության աշխատանքի և բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների մասին ռուս-հայկական համաձայնագրում փոփոխությունները, որոնց համաձայն՝ «ԱրմՌոսգազպրոմ»-ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի մասնաբաժինը 80 տոկոսից հասցվել է 100 տոկոսի:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի շուկայական արժեքի հաշվարկը կատարել է «Էսկալ Պարտներս» ընկերությունը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ունի Հայաստանում ռուսական բնական գազի մատակարարման մենաշնորհ:

2013 –ին «Գազպրոմը» և «Գազպրոմ Արմենիան» կնքել են դեպի Հայաստան 2,5 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր: 2016 թ. ապրիլին, կողմերն ստորագրել են լրացուցիչ համաձայնագիրը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր