jkjhkjhkj

07-06-2018 16:55 7849

0991D2CA E164 4E91 8CC4 09617658EADC cx39 cy13 cw61 w1023 r1 s

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են երկրում ապահովել ներդրումային բում։

Նա նշեց, որ հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ արդեն իրականացրել են ներդրումներ։ Նա տեղեկացրեց, որ ավելի վաղ Հայաստանում ներդրում կատարելու հետաքրքրվածության նման մակարդակ չի եղել։

«Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ ներդրումային հետաքրքրվածությունը շատ շուտով վերաճի ներդրումային բումի։ Կրկին կոչով դիմում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին. ոչնչի մի′ սպասեք, եկե′ք և ներդրում կատարե′ք Հայաստանում։ Հարստացեք և հարստացրեք. դրա համար այլևս չկա ոչ մի քաղաքական խոչընդոտ», – ասաց նա ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկմանը նվիրված արտահերթ նիստի ժամանակ։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հանձնարարել է ստեղծել ԱԱԾ–ին առընթեր Ներդրումների անվտանգության ապահովման բաժին։

«Այս քայլով մենք կձևավորենք բարենպաստ ներդրումային միջավայր։ Յուրաքանչյուր ներդրող, դուրս գալով հայաստանյան շուկա, պետք է իրեն անվտանգ զգա», – ընդգծեց կառավարության ղեկավարը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր