
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
Դեսպան Յոհաննես Դաումանը նախարարին ներկայացրել է Նիդերլանդների Թագավորության արտաքին տնտեսական գործերի նախարարության կաթի վերամշակման գործարան (ք. Տաշիր), անասնապահական տնտեսություն (ք. Տաշիր, «Քարախաչ» ՍՊԸ), կարտոֆիլի երկարատեւ պահպանության պահեստ (գ. Ազատան, Շիրակի մարզ), համակցված կերերի գործարան (ք. Երեւան), ձկան վերամշակման գործարան (Արմավիրի մարզ), խոզի սպանդանոց (Նուբարաշեն) ծաղկի աճեցման ջերմոց (Արարատի մարզ) ծրագրերը։
Զրուցակիցներն առավել նպատակահարմար են համարել ուսումնասիրել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը հատկապես կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



