jkjhkjhkj

12-06-2018 12:40 4018

C2A02457 182A 4556 A717 44963BB0878D

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ընդունել է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին։

Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հարկային օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ 2018թ. հունվարի 1-ից միջպետական բեռնափոխադրումների ոլորտի հարկային քաղաքականության վերաբերյալ։

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը, հանգամանալից ներկայացնելով իրավիճակը, նշել է, որ օրենսդրական փոփոխությունները բազմաթիվ խոչընդոտներ են առաջ բերել իրենց գործունեության մեջ։ Խոսքը վերաբերում է ավտոտրանսպորտային փոխադրումների հաստատագրված վճարները շահութահարկով փոխարինելուն, ՌԴ փոխադրումներ իրականացնելիս ֆիսկալ կտրոններ ներկայացնելու անհրաժեշտությանը և ճանապարհային վճարների կտրուկ թանկացմանը։

Նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ բարձրացված հարցերը հիմնականում հարկային ոլորտից են։ Սակայն, որպես տրանսպորտի բնագավառի պատասխանատու գերատեսչություն, նախարարությունը միջազգային բեռնափոխադրողների ներկայացրած առաջարկությունները կքննարկի պետական կառավարման շահագրգիռ այլ կառույցների հետ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր