jkjhkjhkj

14-06-2018 14:02 3820

811F396D CDBE 46B0 BBC7 31DEA1B7DBE3

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Իվան Դրաբեկին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի սոցիալական ծրագրերի խորհրդատու Վահան Դանիելյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի տարբեր համայնքներում համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման, ծառայությունների զարգացման, տեղական մակարդակում ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների ներդրման ծրագրերի ընթացքին և ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։

Վաչե Տերտերյանը պատվիրակներին հավաստիացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերը խիստ կարևոր են Հայաստանի համար և նշել, որ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված խոշորացված համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում ակնկալում են Համաշխարհային բանկի գործուն աջակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական խորհրդակցությունների միջոցով զարգացնել առկա համագործակցության ներուժը և նոր գաղափարներով թափ հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր