jkjhkjhkj

18-06-2018 17:39 3229

IMG 1531

 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։ Նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել են դեսպանատան և նախարարության պաշտոնատար անձինք։

Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մակարդակի բարձրացման հարցերի մասին։ Հատկանշվել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություն կտա երկկողմ առևտրի խթանման համար։ Այս համատեքստում նախարարը կարևորել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում հնարավոր կդառնա իրանական և ԵԱՏՄ շուկաներում պարենային և ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկման լաբորատորիաների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում և Իրանում։

Մտքեր են փոխանակվել «Հալալ» սերտիֆիկատների տրամադրման գործընթացի կազմակերպման, «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» համաժողովի անցկացման, «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն առնչվող և մի շարք այլ հարցերի մասին։ Ուշադրության կենտրոնում են եղել զբոսաշրջության խթանման հարցերը, ինչպես նաև ցամաքային ճանապարհով ազատորեն երկու երկրներ այցելելու դյուրացման հնարավորությունները։ Կարևորվել են լրագրողների և տուրօպերատորների փոխայցելությունները։

Համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքային խմբերի աշխատանքը ակտիվացնելու ուղղությամբ, դրանք առավել պարբերական և հասցեական դարձնելու և խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր