jkjhkjhkj

19-06-2018 13:00 5174

61363B97 91E6 4526 8AA8 756EA624832F

 

Գերմանական անկախ Germania Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է գործարկել Երևան-Բեռլին-Երևան ուղղությամբ: Ավիաընկերության սպիտակ-կանաչ օդանավերը շաբաթը մեկ անգամ ուղիղ չվերթներ կկատարեն Գերմանիա: Հայաստանում ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Sidon Travel-ը:

«Մենք ուղևորների մեծ պահանջարկ ենք ակնկալում, որոնք Բեռլին իրենց ճանապարհորդությունները կազմակերպում են մեզ հետ միասին և այցելում իրենց ընտանիքներին, ընկերներին ու ազգականներին: Այս չվերթները կհետաքրքրեն նաև գործարար մարդկանց: Մենք ակնկալում ենք նաև Գերմանիայից Հայաստան զբոսաշրջիկային հոսք, հատկապես մշակութային տուրիզմի փաթեթների շրջանակում երկիրը դառնում է ավելի գրավիչ»,- նշեց Germania Airlines ավիաընկերության վաճառքի հարցերով մենեջեր Ֆլորիան Շթայլը:

Երևան-Բեռլին ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմում է մոտ 169 եվրոյին համարժեք դրամ, իսկ նաև հետադարձ ուղղությամբ՝ 338 եվրո:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր