jkjhkjhkj

20-06-2018 12:11 30385

FA8727CD 0359 43C0 A2D2 ECCD712E10CA

 

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին օրինագծի փաթեթը:

Դրանով առաջարկվում է բանկերին հնարավորություն տալ, որ առանց հարկային հետևանքներ ունենալու ներեն ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքները:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է, որ այն մարդկանց համար, որոնք մեկ տարում երկու և ավելի միատեսակ գույք են օտարել և նրանց մոտ ձևավորվել է ԱԱՀ վճարելու պարտավորություն, նրանց հնարավորություն է տրվում օրենքն ընդունելուց հետո 90 օրվա ընթացքում վճարել միայն հարկի մայր գումարը ու ազատվել կուտակված տույժերից ու տուգանքներից, որոնք հաճախ գերազանցում են մայր գումարը:

Բացի այդ, հնարավորություն է տրվում հանրային սննդի ոլորտում ներգրաված տնտեսվարողներին մինչև օգոստոսի 20-ը հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարելող համարվելու մասին հայտարարություն: Եթե չներկայացնեն, հայտնվելու են ԱԱՀ հարկի և գործելու են բարձր հարկային բեռի դաշտում:

Նույն փաթեթով առաջարկվել է մարդատար մեքենաների ներկրման դեպքում բնապահպանական հարկի բեռը վերանայել և միայն շարժիչի հզորությունը հաշվի առնող մոդելից անցում կատարել տվյալ նաև մեքենայի տարեթիվը հաշվի առնող մոդելին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր