jkjhkjhkj

21-06-2018 12:16 3895

IMG 1548

 

Կա վարչապետի հանձնարարականը, որ ամեն ինչ պետք է անել արտահանման ուղղությամբ խոչընդոտները վերացնելու համար, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Մնացած տնտեսական ցուցանիշներն ենք ուսումնասիրում՝ հասկանալու համար կապերը, թե որտեղ է որոշակի նվազում եղել: Ներկայումս մեր ունեցած ներուժն ենք գնահատում, որը լավատեսություն է ներշնչում: Ինչ վերաբերում է տարվա վերջում կանխատեսվող տնտեսական աճին, ապա ասեմ, որ մեր կանխատեսումները հակված չեն դեպի վատը, ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կունենանք լավ տնտեսական միջավայր, իսկ դա իր հերթին կբերի ոչ միայն նախանշված ցուցանիշների ապահովման, այլև բարելավման»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը նշեց, որ հետաքրքրություն կա ներդրողների շրջանում: Նա անուններ չհրապարակեց, սակայն տեղեկացրեց, որ դա վերաբերում է արդյունաբերության զբոսաշրջության, բարձրարժեք ծառայությունների ոլորտներին:

«Բավական մեծ ծավալի ներդրումների մասին է խոսքը: Հիմնական զարգացած երկրներից ներդրումների ցանկություն են հայտնում: Նրանք, ովքեր արդեն ծրագրերով են հանդես գալիս, եվրոպական երկրներից են, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր