Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շուկայում կարող է անվերջ արտահանում իրականացնել:
«Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունն առևտրային հարաբերություններում ոչ մի սահմանափակում չունի:
«Այն շատ մեծ դաշտ է, այնտեղ շատ մեծ ներուժ կա: Հայաստանը կարող է անվերջ արտահանում իրականացնել, և մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Փաստացի մեզ մոտ հիմա շատ բարձր տեմպերով աճում է գյուղատնտեսական մթերքների արտահանումը, և մենք հույս ունենք, որ կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման աճին: Մենք հույս ունենք նաև, որ կավելանան զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Հայաստան»,- ընդգծել է Փաշինյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


