jkjhkjhkj

25-06-2018 15:51 7717

100nzjnKMNZNMzx

 

Հարց: Հնարավո՞ր է արդյոք շուտ մարել վարկը և նախատեսվու՞մ են արդյոք տույժեր այդ դեպքում:

Պատասխան: ՈՒՎԿ-ների կողմից տրամադրվող վարկատեսակների մեծամասնության դեպքում, վարկի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարումը կատարվում է ԱՌԱՆՑ հավելյալ տույժերի ու տուժանքների գանձման:

Այսպիսով վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն պարզապես վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվարկված վարկի սպասարկման և այլ վճարները, տոկոսները և վարկի մայր գումարի մնացորդը:

Վարկի վաղաժամկետ մասնակի մարմելու դեպքում նախևառաջ գանձվում է մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամբողջ գումարը, իսկ եթե մարումը գերազանցում է այդ գումարը, ապա գերազանցող մասն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը:

Վարկառուն իր ցանկությամբ նաև կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր