IDBank-ի կողմից ներկայացվող նոր կորպորատիվ առաջարկի շրջանակներում՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ՝ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերը կարող են`
· Անվճար իրականացնել փոխանցումներ SWIFT համակարգով` ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով և լարիով (OUR տարբերակով)
· Անվճար բացել բանկային հաշիվներ, ընդ որում հաշվի սպասարկումը ևս կիրականացվի անվճար,
· Անվճար ստանալ «Բանկ-հաճախորդ» համակարգին միացումը և գործարքներ իրականացնելու իրավասությունը,
· Ստանալ VISA Business վճարային քարտ՝ առանց առաջին տարվա սպասարկման վճարի։
«Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կորպորատիվ հաճախորդներին և Բանկին նորովի ծանոթանալ միմյանց և հիմք դնել երկարատև ու փոխշահավետ գործընկերությանը՝ չստեղծելով որևէ հավելյալ պարտավորություն կամ ֆինանսական ծախս հաճախորդի համար։ Ելնելով մեր նոր որդեգրված քաղաքականությունից և կարևորելով անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին` փորձել ենք հնարավորինս շահավետ և ինքնատիպ առաջարկներով ներկայանալ և նման առաջարկները շարունակական բնույթ են կրելու»,- նշել է IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն՝ Սերգեյ Վիրաբյանը:
Մանրամասների համար կարող եք այցելել՝www.idbank.am, կամ զանգահարել՝010 59 33 33 հեռախոսահամարով։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


