ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Չինաստանից ժամանած գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության և Բիզնես Արմենիայի պատասխանատու անձինք։
Նախարարը ողջունել է հյուրերին, ներկայացրել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ կատարելու հնարավորություններն ու առավելությունները։
Չինացի գործարարները հայտնել են ներդրումներ կատարելու և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու իրենց մտադրությունների մասին։ Մասնավորապես, գործարարները հետաքրքրված են անշարժ գույքի, բնակարանաշինության, հյուրանոցային բիզնեսի, էներգետիկ ոլորտներով։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


