Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շուկայում առավել զգայուն հարցեր, որոնք վերաբերում են փոխադարձ առևտրին և դրանցից մի քանիսի հետ կապված ընդունել որոշումներ:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության, նշված հարցերից մեկը վերաբերել է ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունման բացակայությանը, ինչի հետևանքով առաջանում են տարբեր դժվարություններ: ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է կոլեգիային մինչև սեպտեմբերի 1-ը հաստատել այն միջոցառումների ցանկը, որոնք կդիտարկեն էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ընդունումը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


