
Գյուղացու և ագրովերամշակողի համար պետությունը երկուստեք շահեկան տարբերակ է մտածել:
Ագրովերամշակման ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով վերամշակողները վարկ են ստանում 3 տոկոս տոկոսադրույքով:
Վարկը ձևակերպվում է վերամշակողի անունով, մինչդեռ գումարը փոխանցվում է միանգամից գյուղացու հաշվեհամարին: Առևտուրն ընթանում է հարթ, առանց պարտք ու պահանջի:
Նշենք, որ եթե նախորդ տարի այս ծրագիրը պիլոտային էր, ապա այս տարի այն հիմնական է. մշակողն ու գյուղացին պայմանագիր են կնքում, այս ծրագրով վերամշակողները հնարավորություն ունեն մինչև 1 մլրդ դրամի վարկ ստանալ մեկ տարով:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի խոսքով, այս տարի հիմնական ծրագրով նախատեսում են յուրաքանչյուր շահառուի հաշվով մինչև 1 մլրդ դրամի վարկավորում. «Ընդհանուր վարկային պորտֆելը կարող է կազմել մինչև 18 մլրդ դրամ: Այսօրվա դրությամբ արդեն 18 կազմակերպություններ դիմել են, նախնական դրական եզրակացություն ստացել են, որից 10-ը վարկավորվել է: Ընդհանուր վարկային պորևտֆելը կազմել է 750 մլն դրամ»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



