jkjhkjhkj

18-07-2018 17:31 9529

 383A9884

 

Այսօր՝ հուլիսի 18-ին, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ժամանակ Ֆասթ Կրեդիտի նախագահ Վահե Բադալյանը ներկայացրեց դեռևս 1994թ-ին հիմնադրված ընկերության գործունեությունը: 24-ամյա պատմություն ունեցող ընկերությունը ձեռք է բերել ավելի քան 130,000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170,000գործող վարկ, որոնք սպասարկվում են շուրջօրյա գործող 21 մասնաճյուղերում: Ընկերության նախագահը անդրադարձավ նաև իրենց կողմից 2017թ-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրված Ֆասթ Կրեդիտ ընկերության գործունեությանը:

Վահե Բադալյանը խոսեց նաև ապագա պլաններից՝ նշելով, որ ընկերության գործունեության ընդլայնմանբ պայմանավորված 2018թ-ին Երևանում և մարզերում բացվելու են ևս 5 մասնաճյուղեր, իսկ Մեծ Բրիտանիայում 2 գործող գրասենյակներին ավելացվելու են ևս 2-ը:

Այնուհետև անդրադարձ կատարվեց «Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից պարտատոմսերի թողարկմանը:

Պարտատոմսերի թողարկման վերաբերյալ խոսեց Ֆասթ Կրեդիտի գործադիր տնօրեն Հակոբ Ղոնջեյանը: Նա նշեց, որ պարտատոմսերը հարմար և շահավետ գործիք են բոլոր այն ներդրողների համար, որոնք ցանկանում են կատարել պարզ և արագ ներդրումներ՝ բարձր և կայուն եկամուտ ստանալու նպատակով և մեջբերելով իրենց կարգախոսն, ասաց.

-Ներդրե՛ք ՊԱՐԶ

Ստացե՛ք ԱՐԱԳ:

 

Թողարկման ամսաթիվ

20.07.2018թ

Շրջանառության Ժամկետը

24 ամիս

Թողարկման արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն 10%

6.9%

Թողարկման ծավալ 100,000,000

1,000,000

Մեկ պարտատոմսի անվանական արժեք

10,000

100

Շուկա ստեղծող (Market maker) «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ
Ամփոփ բնութագիր www.fastcredit.am

 

Ընկերության նախագահ Վահե Բադալյանը վերջում հավելեց, որ այս պրոդուկտի ներդրմամբ Ֆասթ Կրեդիտ-ն իր հերթական քայլն է կատարում բանկ վերափոխվելու ճանապարհին:

 

 

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր