Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչև 230 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11% տոկոսադրույքով, որի մինչև 7% սուբսիդավորում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս, լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճար, լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1,5 մլրդ դրամը տրամադրել մինչև 35 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռնվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


