Յունիստրիմը սկսել է համագործակցել «Հայփոստ» փոստային կապի ազգային օպերատորի հետ։ Այս մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Հայաստանն ու Ռուսաստանը բարեկամ պետություններ են, որոնք սերտորեն համագործակցում են տարբեր ոլորտներում։ Եվ Յունիստրիմ համակարգն ակտիվորեն օգնում է զարգացնել այդ կապերն` ապահովելով արագ և հարմարավետ միջազգային փոխանցումներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանում գործում է «Յունիստիմի» ավելի քան 300 կետ, որտեղ երկրի քաղաքացիները կարող են ստանալ ՌԴ–ից կատարված փոխանցումներն իրենց հարմար արժույթով, նաև գումար ուղարկել Ռուսաստան։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


