jkjhkjhkj

25-07-2018 12:37 3836

IMG 2107

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։

Հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը քննարկեցին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագրին վերաբերող մանրամասներ։

Նախարարն ու դեսպանը զրուցեցին նաև երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, Երևան-Բաթումի-Երևան երթուղին առավել բարեկարգ շարժակազմով սպասարկելու հնարավորությունների մասին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լարսի ավտոճանապարհին, բեռնափոխադրումներին և ուղեւորափոխադրումներին առնչվող մի շարք խնդիրների։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր