jkjhkjhkj

26-07-2018 13:43 5142

IMG 2118

 

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք First Global ռոբոտների միջազգային մրցույթում:

Այս մասին հայտնել են «Արմաթ» կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանը Մեխիկոյում ներկայացնող թիմի գործընկերներ՝ «Ucom» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանը և Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ «Արմաթի» սաները ռոբոտաշինության գերազանց գիտելիքներ են կուտակել և ռոբոտների միջազգային օլիմպիադայում կարող են Հայաստանը պատվով ներկայացնել ու հաղթանակ բերել:

«Մշտապես հանդես գալով նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ`Ամերիաբանկը կարևորում է տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ սերունդների կրթման ու զարգացման գործընթացը և սիրով միացել է այս նախագծին: Մասնակցությունը միջազգային մրցույթին հիանալի հնարավորություն է նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու համար»,- նշել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման ստորաբաժանման ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

First Global-ը ռոբոտների միջազգային մարտահրավեր է, որին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ 160 երկրից: Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների և նորարարության հնարավորություններով, ստեղծել համագործակցության հարթակներ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր