jkjhkjhkj

27-07-2018 11:49 3741

IMG 2129

 

Կապանի լեռնահարստացման կոմբինատը, որը ներառված է Polymetal International plc խմբում, 2018 թվականի առաջին կիսամյակում վերամշակել է 312 հազար տոննա հանքաքար` նախորդ տարվա առաջին կիսամյակի 246 հազար տոնննայի դիմաց: Միայն II եռամսյակում վերանշակման ծավալը կազմել է 158 հազար տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 132 հազար տոննայի դիմաց:

Այդ մասին ասվում է ընթացիկ տարվա II եռամսյակի արտադրական արդյունքների մասին ընկերության հրապարակած հաշվետվությունում:

Ընդ որում, ոսկու կորզման գործակիցը կազմել է 84.7% (- 2%), արծաթինը` 85.2% (+0%), պղնձինը` 95.8% (+5%) և ցինկինը` 86.7% (-4%): Արդյունքում` II եռամսյակում ոսկու արտադրությունը կազմել է 7.7 հազար ունցիա (առաջին կիսամյակում` 14.2 հազար տ), արծաթինը` 0.1 մլն ունցիա (0.2 մլն տ), պղնձինը` 0.4 հազար տոննա (0.8 հազար տ) և ցինկինը` 1.6 հազար տոննա (3.0 հազար տ):

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր