Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի բոլոր 17 բանկերը ընդգրկվել են 1000 ամենախոշոր հարկատուների ցանկում:
Բոլորը միասին ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 27,6 մլրդ դրամ հարկ, ինչը 27.5% ավելի է 2017թ. նույն ցուցանիշից:
Ներկայացնում ենք ցանկը ըստ վճարած հարկերի ծավալի.
Ամերիաբանկ` 3,75 մլրդ դրամ հարկ, 19-րդ հորիզոնական:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ` 3,6 մլրդ դրամ հարկ, 22-րդ տեղ հորիզոնական:
Ինեկոբանկ` 2,9 մլրդ դրամ, 27-րդ տեղ:
Արդշինբանկ` 2,55 մլրդ դրամ, 31-րդ տեղ:
ՎՏԲ-Հայաստան Բանկ` 2,4 մլրդ դրամ հարկ, 33-րդ հորիզոնական:
Հայբիզնեսբանկ՝ 2,2 մլրդ դրամ, 36-րդ տեղ:
Կոնվերս Բանկ` 2 մլրդ դրամ, 37-րդ տեղ:
Հայէկոնոմբանկ` 1,4 մլրդ դրամ, 50-րդ տեղ:
Արմսվիսբանկ` 1,14 մլրդ դրամ, 65-րդ տեղ:
Յունիբանկ` 1,12 մլրդ դրամ, 68-րդ տեղ:
Արարատբանկ` 1,1 մլրդ դրամ, 71-րդ տեղ:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան` 971,6 մլն դրամ, 83-րդ տեղ:
ԱյԴի Բանկ` 941 մլն դրամ, 87-րդ տեղ:
Էվոկաբանկ` շուրջ 611 մլն դրամ, 136-րդ տեղ:
Մելլաթ Բանկ` 513,6 մլն դրամ, 152-րդ տեղ:
Բիբլոս Բանկ Արմենիա` 225,6 մլն դրամ, 306-րդ տեղ:
Արցախբանկ` 105,9 մլն դրամ, 619-րդ տեղ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


