01-08-2018 13:25
7152
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում՝ ամփոփելու իր վարչապետության 100 օրը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Փաշինյանը:
«Կարծում եմ՝ պետք է կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում վերջին 100 օրվա ընթացքում և ինչ է տեղի ունենալու առաջիկայում, այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը մեր երկրում թռիչքաձև զարգացում ապահովելու համար», - ասել է Փաշինյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


