jkjhkjhkj

01-08-2018 13:46 14903

download.zcm.cm.xv

 

Վարկով բնակելի գույք ձեռքբերելը դառնում է ավելի մատչելի:

Յունիբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները` նվազեցնելով մի շարք վարկատեսակների տոկոսադրույքները: Այսուհետև Ազգային Հիփոթեքային և Բնակարան Երիտասարդներին ընկերության ծրագրերի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման համար վարկերը կտրամադրվեն սկսած 8.2% տարեկան տոկոսադրույքով: Ի դեպ` Բնակարան Երիտասարդներին ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող վարկի տոկոսադրույքի 2% /Երևան/ կամ 4% /մարզեր/ սուբսիդավորվում է պետության կողմից:

Հիփոթեքային վարկավորման պայմանների վերանայման նպատակը բնակչության լայն զանգվածի համար բնակարանների ձեռքբերումն ավելի մատչելի դարձնելն է:

«Հիփոթեքային վարկերի հասանելիությունն ամենաարդիական հարցերից մեկն է և մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլ նաև ` պարզեցնել վարկերի տրամադրման գործընթացը: Յունիբանկը շատ ակտիվ է հիփոթեքի շուկայում` առաջարկելով վարկեր նաև արտոնյալ պայմաններով: Բնակչության մոտ հատկապես մեծ պահանջարկ են վայելում մեր կողմից առաջարկվող առանց կանխավճարի հիփոթեքային վարկերը», - նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր