ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է «Տավուշ Տեքստիլ» ընկերություն:
Ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանը վարչապետի հետ զրույցում խոսել է որակյալ կադրերի խնդրի մասին՝ նշելով, որ մասնագետների կարիք ունեն:
Նա հայտնել է, որ Բերդում գործող ուսումնարանի հետ պայմանավորվածություն է եղել հաստոցներ, նյութեր տրամադրել մասնագետներ պատրաստելու համար, որպեսզի հետագայում գործարանում աշխատեն, սակայն սայլը տեղից չի շարժվում:
«Դա շատ կարևոր հարց է: Ուսումնարանները պետք է սկսեն աշխատել: Մեր կրթական համակարգի պրոբլեմը որն է, ուսանողն ավարտում է, տեղ չկա, որ աշխատի: Հիմա պետք է կրթական համակարգն այն տրամաբանության մեջ դնել, որ պրակտիկայի հետ կապված լինի»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


