jkjhkjhkj

20-08-2018 20:47 971

IMG 2457

 

Ամուլսարի հարակից համայնքների մոտ 200 կանանց անունից բաց նամակ է հղվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ոստիկանությունը և կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին:

Նշվում է, որ Ամուլսարի ծրագիրը հարակից համայնքերում բազմաթիվ կանանց համար ոչ միայն արժանապատիվ աշխատանքի, այլև սահմանափակ հնարավորություններով գյուղական համայնքերում նոր մասնագիտություն սովորելու, նոր կյանք սկսելու, ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, շատերի համար՝ փոքր բիզնես նախաձեռնելու և եղածը ընդլայնելու հնարավորություն է:

«Մեզանից շատերը «Լիդիան»-ում աշխատելու ընթացքում ձեռք ենք բերել նոր հմտություններ, շատերը ստացել են նոր մասնագիտություն, վերաորակավորում: «Լիդիանը» Հայաստանում այն բացառիկ կազմակերպություններից է, որ խթանում է կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորություններ, աշխատանքային հավասար պայմաններ, և մենք հպարտ ենք, որ ունենք արժանապատիվ աշխատանքի և զարգացման հնարավորություն:

Վերջին երկու տարում ընկերությունն աջակցել է ավելի քան 50 փոքր բիզնեսների, որոնցից մեծ մասը վարում են կանայք – մենք անցել ենք բիզնես դասընթացներ, ստացել աջակցություն, վարել մեր բիզնեսները՝ սատարելու մեր ընտանիքներին և նրանց բարեկեցությանը: Թող որևէ մեկը չասի, որ մեզանից շատ է սիրում իր համայնքը, իր ընտանիքն ու երեխաներին: Համայնքի հանդեպ սերը առաջին հերթին ամենօրյա ազնիվ աշխատանքն է: Մենք բոլորից շատ ենք շահագրգրռված մեր ընտանիքների բարեկեցությամբ և բնապահապանությամբ»:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր