Արմավիր-Երևան երթուղու խնդիրը լուծվել է, այն այժմ աշխատում է բնականոն հունով, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
«Երեկ գործադուլ էին սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները՝ երթուղում ապօրինի աշխատող սպիտակ պետհամարանիշերով փոխադրողների գործունեությունը կասեցնելու նպատակով: Ինչպես երեկ պայմանավորվել էինք, բացառելով ապօրինությունը՝ ըստ օրենքի, համապատասխան մարմինների աջակցությամբ՝ ՀՀ ոստիկանության և ՊԵԿ-ի, առկա խնդրին տրվեց լուծում:
Այժմ Արմավիր-Երևան երթուղին իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիսը» աշխատում է բնականոն հունով՝ ապահովելով հանրության բնականոն տեղաշարժը»,- գրել է փոխնախարարը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


