
«Արցախբանկի» կողմից մշակվել է տույժերի, տուգանքների և տոկոսների զիջման (ներման) նոր ընթացակարգ, որի մասին Բանկը շուտով հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ մանրամասներ հաղորդելով իր և «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն-վարչության նախագահ Արտակ Բալայանի կայացած աշխատանքային զրույցից:
«Հանդիպման ընթացքում զրուցակցիս կողմից ներկայացվել են նաև 2016-2018 թթ. ընթացքում վարկառուներին զիջված (ներված) տույժ-տուգանքների վերաբերյալ տեղեկություններ։ Այսպես՝ 2016 թ․ հունվարի 1-ից մինչև 2018 թ․ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում 435 ֆիզիկական և իրավաբանական անձանց զիջվել է ընդհանուր 375 միլիոն դրամի չափով տույժ, տուգանք»,- նշել է պետնախարարը:
Ըստ նրա՝ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից որոշ կատեգորիաների ֆիզիկական ու իրավաբանական անձ հաճախորդների անհուսալի և դուրս գրված վարկերի տույժերի ու տուգանքների ներման գործընթացը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



