
2018թ. օգոստոսին Հայաստանի երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով:
Ըստ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի`
Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղևոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ըստ ՓԲԸ-ի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոս ամսին գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329 665 ուղևոր: «Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոցը» սպասարկել է 11 837 ուղևորի»,- տեղեկացնում է ընկերությունը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



