jkjhkjhkj

05-09-2018 12:43 7670

IMG 2703

 

Երեք ամերիկյան կորպորացիաներ Papa John's Pizza-ն, Baskin Robbins-ը և Domino's Pizza-ն մտադիր են հայաստանյան շուկա մտել, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Երևանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝ ID-ի բանկի հետ համատեղ, կազմակերպել են մեկօրյա համաժողով՝ նվիրված ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին, որին ներկա են եղել նշված ընկերությունների ներկայացուցիչները, ավելի քան 50 հայ գործարար և պետական պաշտոնյա: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հստակեցրել են ֆրենչայզինգի իրենց կոնցեպտը և ծանոթացան հայաստանյան գործարար միջավայրի առանձնահատկություններին:

Համաժողովը մեկ հարկի տակ հավաքելով հայ և ամերիկացի գործարարներին՝ միտված էր օգնելու ձևավորել նոր գործընկերություն հյուրընկալության, մանրածախ վաճառքի, զբոսաշրջության ոլորտներում:

Համաժողովում ամերիկյան ընկերությունների կողմից ֆրենչայզինգային պայմանների մասին ելույթներից զատ եղան նաև ելույթներ տեղական հայտնի ընկերությունների կողմից՝ բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև ֆրենչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորության մասին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր