
Արցախբանկը՝ կարևորելով երկրի ապագա սերնդի ձևավորման և զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, աջակցում է երկրի սոցիալական և կրթական ոլորտի կայացման ծրագրերի իրականացմանը:
Վերջերս Բանկի ուշադրության կենտրոնում էր Գյումրիի թիվ 43 հիմնական դպրոցը: Ուսումնական տարվա նախօրեին Բանկի աջակցությամբ դպրոցի մի շարք դասարաններ կահավորվել են համակարգչային տեխնիկայով և դպրոցական պարագաներով:
Արցախբանկը հետևողական է իր որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը և անմասն չի մնում հայրենիքի համար կարևոր նախաձեռնություններից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



