jkjhkjhkj

06-09-2018 17:40 4512

IMG 2716

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ եկել է բարեփոխումների միջոցով Հայաստանի տնտեսությանը զարկ տալու և շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, ինչի արդյունքում կլուծվեն բազմաթիվ հարցեր: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կսկսվի այն հարցերի լուծման գործընթացը, որոնք վերջնական լուծում դեռ չեն ստացել:

«Ես համոզված եմ, որ դուք լավ տրամադրություն ունեք, լավատես եք, վճռական եք: Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, այսօր արդեն իսկ իրականություն է դարձել: Այդ կարգախոսն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի: Այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի ժողովուրդը»,- ընդգծեց վարչապետը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր