06-09-2018 18:02
2633
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի Միջազգային բիզնես ինստիտուտի պրոֆեսոր Կյել Նորդստրյոմին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների, նոր աշխարհում ազգերի՝ առավել մրցունակ լինելու և այլ հարցերի շուրջ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


