Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ միայն մի բանկում ունի $30 մլն, հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին։
«Պահանջում եմ, որ նա հրապարակային պարտավորվի, որ այդ 30 մլն-ը մի շաբաթվա ընթացքում կամավոր հանելու է վերադրաձնի պետական բյուջե», - նշել է նա, ընդգծելով, որ գումարը կալանքի տակ է։
Նա նշել է, նաև, որ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն և դստերը, նաև այլ բազմամիլիարդանոց ունեցվածք։
Փաշինյանը պահանջել է վերադարձնել ունեցվածքը կամավոր և օր առաջ։ «Այդ ժամանակ կքննարկենք ժողովրդի հետ Հանրապետության հրապարակում՝ ձեզ ներում ենք, թե չենք ներում», - ընդգծել է նա։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


