jkjhkjhkj

12-09-2018 17:20 1029

IMG 2786

 

Եվրասիական տնտեսական միությունն անցնում է խորը ինտեգրացման ճանապարհով, և ինտեգրացման այդ մոդելը պետք է կատարելագործվի համաշխարհային միտումների հաշվառմամբ, որոնցում նկատելի են պրոտեկցիոնիզմի ուժեղացման տարրերը, հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Վլադիվոստոկում ելույթ ունենալով «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ժամանակակից ինտեգրացիոն օրակարգը. բաց դռների քաղաքականություն, թե պրոտեկցիոնիզմ: Դասեր ԵԱՏՄ-ի համար» բանավեճի ընթացքում:

Բանավեճի մասնակիցները քննարկել են ժամանակակից ինտեգրացիոն օրակարգի վերջին միտումները և Եվրասիական տնտեսական միության գործելակերպը առևտրատնտեսական գործընթացների բնույթի փոփոխման պայմաններում: Մի կողմից՝ այսօր Ասիախաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) և դրա սահմաններից դուրս աճում են հովանավորական տրամադրությունները և սրվում են առևտրական հակամարտությունները, մյուս կողմից՝ պահպանվում է հանձնառությունը համատեղ տնտեսական զարգացման սկզբունքներին՝ ի հաշիվ տնտեսական ինտեգրացման:

«Այսօր ԱԽՏ-ն գտնվում է համաշխարհային փոփոխությունների առաջնագծում և բառացիորեն աշխարհի բոլոր տնտեսությունների ուշադրության կենտրոնում, որովհետև այն համաշխարհային տնտեսական աճի հիմնական դրայվերն է: Այդ թրենդը կպահպանվի նաև առաջիկա տասնամյակում, ուստի տարածաշրջանի հետ համագործակցության ձևերը հետաքրքրություն կներկայացնեն: ԵԱՏՄ-ն բավականին երիտասարդ միավորում է: Ակներև է, որ այն մոդելը, որը մենք որպես հիմք ենք ընդունել, այն է` հինգ տնտեսությունների խորը ինտեգրացումը՝ վերազգային մարմնի ձևավորմամբ, պետք է կատարելագործվի գլոբալ թրենդների հաշվառմամբ, որպեսզի մեր միավորումը առավելագույն տնտեսական օգուտներ ստանա», - նշել է Տ.Սարգսյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր