jkjhkjhkj

13-09-2018 12:38 2549

IMG 2802

 

Cascade People & Business ընկերության և Հայաստանի Մարդկային ռեսուրսների Ասոցիացիայի համատեղ ջանքերով սեպտեմբերի 28-29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկազմակերպվի Մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված 7-րդ տարածաշրջանային համաժողովը:

Այս տարի այն կկրի «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը:

Համաժողովը, որն արտացոլում է ոլորտի առավել առաջնային ու անհրաժեշտ հիմնահարցերը, կհյուրընկալի հատուկ հրավիրված, միջազգային ճանաչում ունեցող 25 խոսնակի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից և Լեհաստանից:

Միջոցառմանը մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 200 մասնակից՝ ավելի քան 15 երկրից: Նրանց թվում են ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ և այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային շուրջ 60 կազմակերպությունից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր