Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին նվազել են 10,6%` մինչև2.070 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով (2018թ. օգոստոսից մինչև 2017թ. օգոստոս) այդ ցուցանիշը կրճատվել է 4,9%-ով:
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, պահուտների կառուցվածքում 2.067 մլրդ դոլար SDR արտաքին ակտիվներն են, որոնք տարեկան կտրվածքով կրճատվել են 5%, իսկ միայն հունվար-օգոստոս ամիսներին` 10,4%: ԱՄՀ-ում SDR բաժինը կազմել է 3 մլն դոլար, տարեկան կտրվածքով ավելանալով 3,2 անգամ, սակայն միայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կրճատվելով 58,4%, ընդ որում, առավել կտրուկ անկումը բաժին է ընկել հուլիս-օգոստոս ամիսներին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


