jkjhkjhkj

14-09-2018 13:16 28526

IMG 2809

 

ՀՀ կառավարությունն առաջարկում է նվազեցնել և սուբսիդավորել երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանների տոկոսադրույքները, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար

Ատոմ Ջանջուղազյանը:

«Երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9.5%, որից 2% կսուբսիդավորի պետությունը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4%: Առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7.5%, որը չի սուբսիդավորվում»,- հայտնեց Ջանջուղազյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև բարձրացնել բնակարան ձեռք բերող զույգի տարիքային շեմը:

«Նախատեսվում է առավելագույն տարիքային շեմը բարձրացնել: Զույգի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, որպեսզի կարողանա մասնակցել բնակարանի ձեռքբերման մրցույթին»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր