jkjhkjhkj

18-09-2018 11:25 1890

IMG 2896

 

Էներգետիկ ենակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը:

Համաժողովը տեղի կունենա կառավարության հովանավորությամբ. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, նաև Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացած մարտահրավերները:

Համաժողովին կմասնակցեն ներդրողներ Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից՝ տեղում ծանոթանալու ոլորտի ներդրումային հնարավորություններին:

«Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը կազմակերպվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) ու բրիտանական «Ինվեստ Ին Նեթվորք Լիմիթիդ» ընկերության (Invest In Network Limited) կողմից էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական աջակցությամբ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր