Երևանի «Արմենալ» գործարանի արտադրանքը կարող է կրկին վերադառնալ ամերիկյան շուկա: ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ներդրումային վերահսկողություն վարչությունը (OFAC), հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիները և նրանց գործընկերները կարող են համաձայնագրեր կնքել Օլեգ Դերիպասկային պատկանող ՌՈՒՍԱԼ ընկերության հետ, որին պատկանում է նաև հայկական «Արմենալ» ընկերությունը:
Սակայն, ըստ «Կոմերսանտ» թերթի, թույլտվությունը գործում է միայն այն ընկերությունների համար, որոնք արդեն մի քանի տարի է ապրանքներ և ծառայություններ են ձեռք բերում ՌՈՒՍԱԼ-ից, ԳԱԶ խմբից, կամ Դերիպասկայի մյուս ընկերություններից, ինչպես նաև նրանց տրևամադրել են տեխնիկական սպասարկում, հաղորդում է OFAC-ը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


