jkjhkjhkj

18-09-2018 15:03 2525

IMG 2906

 

ՀՀ կենտրոնական բանկում սեպտեմբերի 17-ին գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահել է Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության, նիստի ընթացքում քննարկվել են բանկի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը, 2019-2020 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, մի շարք այլ հարցեր:

Նիստին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում` 1 տարի պաշտոնավարման ժամկետով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր