jkjhkjhkj

19-09-2018 12:42 15638

photo1

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է IntelExpress անհասցե փոխանցումների միջնորդավճարը

ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress դրամական փոխանցումների համակարգի հետհամագործակցության շրջանակներում առաջարկում է իր հաճախորդներին նվազեցված միջնորդավճարով Ռուսաստանի Դաշնություն անհասցե դրամական փոխանցումների իրականացման բացառիկ հնարավորություն։

Այսուհետ IntelExpress համակարգով դրամական միջոցների փոխանցման դեպքումՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար գործում է աննախադեպ ցածր սակագին՝ 0.9%:

Ստանալ դրամական փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր է Բինբանկի բաժանմունքներում, որն ունի ավելի քան 500 սպասարկման կետ 180 քաղաքում։

Նշված միջնորդավճարով IntelExpress համակարգի միջոցով ՌԴ փոխանցումների իրականացումն ունի մի շարք առավելություններ.

· ուղարկողի համար ցածր միջնորդավճար;

· դրամական փոխանցումների անհասցեականությունը, ինչը սպասարկման կետի ընտրության հնարավորություն է տալիս;

· փոխանցման արժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի;

· դրամական փոխանցման նվազագույն սահմանաչափ սահմանված չէ;

· մեկ փոխանցման առավելագույն գումարը՝ 15,000 ԵՎՐՈ/20,000 USD/600,000 RUR:

IntelExpress դրամական փոխանցումները հասանելի կլինեն ստացողին ուղարկելուց հետո 1-5 րոպեների ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում IntelExpress դրամական փոխանցումների պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր