jkjhkjhkj

19-09-2018 18:22 1399

IMG 2934

 

Ռուսաստանի Բանկը և Հայաստանի Կենտրոնական Բանկը սկսլ են փոխանակել համակարգչային հարձակումների և դրանց դեմ հակազդեցության մասին տեղեկատվությունը:

«Ռուսաստանի Բանկը և ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկատվական անվտանգության ոլորտի համագործակցության համաձայնագիր են ստորագրել», - հաղորդել է ՌԴ Բանկի մամլո ծառայությունը: Փաստաթուղթն ստորագրել են ՌԴ Բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Սույն Համաձայնագրի նպատակն է կազմակերպել փոխգործակցությունը Կողմերի միջև համակարգչային հարձակումներին հակազդելու հարցի շուրջ, ուղղված համակարգչային հարձակումների կանխարգելմանը և հայտնաբերման, պայմաններ ստեղծելով դրանց ճնշմանը, բարելավելով Կողմերի տեղեկատվական անվտանգությունը», - նշվում է փաստաթղթում:

Ռուսական կողմից, Ռուսաստանի Բանկի անունից ՀՀ ԿԲ հետ կհամագործակցի վարկային և ֆինանսական ոլորտում մոնիտորինգի և համակարգչային հարձակումների արձագանքման կենտրոնը:

Համաձայնագրի պայմանները նախատեսում են, որ կողմերը միմյանց տեղեկացնեն համակարգչային միջադեպեր հայտնաբերելու մասին:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության երկրորդ երկիրը,որի հետ կնքվում է նման համաձայնագիր: Ավելի վաղ նման համաձայնագիր էր ստորագրվել Ղազախստանի հետ, իսկ ապագայում այն նախատեսվում է նաև Բելառուսի և Ղրղզստանի հետ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր