Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց նվազեցնել «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի կողմից Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հա կիսափակ ջերմոցային համալիր կառուցելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը և երկարաձգել իրականացման ժամկետը:
Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ սա «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերությունների ծրագիրն է, որով նախատեսվում է լոլիկի արտադրության ջերմոց և բորբոսի պանրի արտադրության արտադրամաս ստեղծել:
Նախատեսվում է մոտ 88 մլն դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 60 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 մշտական աշխատատեղ, կընդլայնվեն ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


