jkjhkjhkj

26-09-2018 11:28 58545

 

ВТБ 1 1

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ շուկայում հաճախակի են դարձել միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկերի ձևակերպման դեպքեր: Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝ վարկ ստանալու հարցում՝ վկայակոչելով բանկի հետ համագործակցությունը: Այնուհետև, ներկայացնելով ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ գցելով հաճախորդներին բարդ իրավիճակի մեջ:

Նման իրավիճակներից խուսափելու նպատակով՝ ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից: Վարկ ստանալու անհրաժեշտության դեպքում հորդորում ենք ինքնուրույն դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը: Հայաստանի ողջ տարածքում գործող Բանկի մասնաճյուղերը տրամադրում են տարբեր տեսակիվ արկեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Բանկի մասնաճյուղեր, զանգահարել Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր