jkjhkjhkj

27-09-2018 13:48 1673

arm

 

Հայաստանում պրեմիում բիզնեսի զարգացման ևպրեմիում ծառայությունների փաթեթատերերի ավելի մեծ զանգվածին բանկային ծառայությունների տրամադրման նպատակով 17.09.2018 թ.-ից սկսել է գործել ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով երկրորդ պրեմիում դասի մասնաճյուղը՝ նոր "Պրիվիլեգիա" մասնաճյուղը: Մասնաճյուղը տեղակայված է Երևանի հենց սրտում՝ Կասկադի և Օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ Մոսկովյան 35 հասցեում (Բանկի գլխամասային գրասենյակի գլխավոր մուտքի ձախ կողմում):

Նորժամանակակիցեւընդարձակ “Պրիվիլեգիա” մասնաճյուղումտրամադրում են հետևյալ ծառայությունները՝

· Արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների և ծառայությունների լայն ընտրանի,

· Ներդրումային և բրոկերային ծառայություններ,

· <ընտանեկան մասնաճյուղ>՝ հաճախորդի նաև ընտանիքի անդամների անհատական սպասարկում՝ ընտանեկան անհատական մենեջերների կողմից,

· World Black Edition պրեմիում դասի բանկային քարտերի ձևակերպում և սպասարկում,

· Լրացուցիչ ծառայությունների անվճար միացում՝ ՍՄՍ-, Ինտերներ- և Մոբայլ բանկ,

· Ճանապարհորդության ապահովագրություն,

· Օդանավակայանների ավելի քան 600 ՎԻՊ-գոտիներ անվճար մուտք՝ քարտով նվազագույն անկանխիկ շրջանառություն ապահովելու դեպքում,

· ՎՏԲ Խմբի ԱՊՀ երկրների ավելի քան 15,000 բանկոմատներից անվճար կանխիկացման հնարավորություն,

· Արձակուրդների և ճանապարհորդությունների ընթացքում դեպոզիտար պահատուփերում արժեքների անվտանգ պահպանություն,

· Կոնսյերժ ծառայություններ:

Անհատական մենեջերները յուրաքանչյուր հաճախորդին կցուցաբերեն հատուկ բարձրակարգ մոտեցում՝ ապահովելով հարմարավետ և որակյալ սպասարկում:

Մեր "Պրիվիլեգիա" մասնաճյուղի հարմարավետ միջավայրում հաճախորդները կկարողանան ոչ միայն բավարարել իրենց ֆինանսական պահանջմունքները, այլ նաև հարմարավետ անցկացնել գործնական հանդիպում կամ պարզապես հանգստանալ մեկ գավաթ սուրճի շուրջ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 60-60-90 հեռախոսահամարով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր